Այբ Էջ > Դպրոց > Այ.Էս.Օ.Էմ.
Այ.Էս.Օ.Էմ.
«[...] երկիրը Տէրոջը գիտութիւնովը պիտի լեցուի, ինչպէս ջուրերը ծովը կը ծածկեն» (Ես
11.9):
ՄԾԴ-ի (Այ.Էս.Օ.Էմ.-ի) Սահմանում
ՄԾԴ-ն աշխարհի ամենամեծ հեռատեսողական Աստուածաշունչի դպրոցն է, որ ներկայիս կը մարզէ
աւելի քան 250,000 աշակերտներ աւելի քան 65 լեզուներով, 13,000է աւելի մարզումի կեդրոններու
մէջ, որոնք տարածուած են աւելի քան 141 ազգերու (երկիրներու) մէջ:
Դասընթացքի Նկարագրութիւն
Իւրաքանչիւր հեռատեսողական դասընթացք (video course) ունի իր յատուկ գրառումները (նոթերը),
որոնք կ'ընդգրկեն գրաւոր ակնարկ մը վիտէոյի բովանդակութեան, խմբային քննարկումներու
գաղափարներ, տան պարտականութիւններ եւ քննութիւններ:
Ուսուցչական Կազմ
Դասերը կը դասաւանդեն աշխարհի ամենայարգուած ուսուցիչներէն խումբ մը, որոնք իրենց կեանքի
պատգամը կը հաղորդեն իրենց մասնագիտական ոլորտներուն մէջ: Այդ ուսուցիչներէն են՝ Տոքթ.
Ռայնհարտ Պոնքի, Ճոն Պիվիր, Թ.Լ. Օսպորն, Ճոյս Մէյըր, Ա.Լ. Կիլ, Տոքթ. Ճեք Հէյֆորտ,
Պրայըն Հյուսթըն...
Դասընթացքի Նպատակ
Իւրաքանչիւր դաս կը հայթայթէ առողջ եւ ճշմարիտ վարդապետութեան գիտութիւն, նկարագիրի
կրթութիւն եւ հոգեւոր պարգեւներու մասին գիտութիւն ինչպէս նաեւ հոգեւոր պարգեւներուն
մէջ մարզում՝ Սուրբ Հոգիին զօրութեան դրսեւորման միջոցաւ:
Ուսումնական Ծրագիրներ
ՄԾԴ-ն (Այ.Էս.Օ.Էմ.-ը) ներկայիս բացած է ճանապարհ մը դէպի պսակաւորի աստիճան
մը (a Bachelor's Degree), որ կը շնորհուի Քրիստոնէական Ղեկավարութեան Համալսարանին
կողմէ:
Այ.Էս.Օ.Էմ.- Լիբանան
Այ.Էս.Օ.Էմ.-ը սկսաւ գործել Լիբանանի մէջ գտնուող Կեանքի Աղբիւր Եկեղեցի եւ
Առաքելութեան մէջ, ընկերակցութեամբ Քուէյթի Փարոս Եկեղեցիին, որ Այ.Էս.Օ.Էմ.-ի
Քուէյթի Շրջանային Կեդրոնն է:
Այ.Էս.Օ.Էմ.-ի Լիբանանի Շրջանային Կեդրոնը
- Ծագում
Այ.Էս.Օ.Էմ.-ի առաջին աւարտական դասարանին վկայականներու բաշխման հանդիսութեան
ընթացքին, որ տեղի ունեցաւ Յունուար 2010ին, Այ.Էս.Օ.Էմ.-ի հիմնադիրն ու տնօրէնը,
Տոքթ. Պերին Կիլֆիլընը, Կեանքի Աղբիւր Եկեղեցի եւ Առաքելութեան վստահագրման
իրաւունք շնորհեց՝ Միջազգային Ծառայութեան Դպրոցին Լիբանանի Շրջանային Կեդրոնը դառնալու
եւ հետեւաբար Այ.Էս.Օ.Էմ.-ի դպրոցներ հիմնելու Լիբանանի եւ անոր շրջակայքը
գտնուող երկիրներուն ինչպէս՝ Սուրիոյ, Յորդանանի, Հայաստանի եւ աշխարհի տարածքին գտնուող
արեւմտեան եւ արեւելեան Հայկական համայնքներուն մէջ ինչպէս նաեւ աշխարհի բոլոր շրջաններու
մէջ, ուր Այ.Էս.Օ.Էմ.-ը մինչեւ օրս տակաւին չէ հասած:
- Ընթացիկ Դասարաններ
Այ.Էս.Օ.Էմ.-ի Լիբանանի Շրջանային Կեդրոնը արդէն իսկ ունի չորս կանոնաւոր
դասարաններ Լիբանանի մէջ ինչպէս նաեւ քանի մը դասարաններ Գանատայի, Յունաստանի եւ Ֆրանսայի
մէջ:
- Ուսուցման Լեզու
Անգլերէնի կողքին, դասերը այժմ կը տրուին երկու այլ լեզուներով՝ Հայերէն եւ Արաբերէն:
Միջազգային Ծառայութեան Դպրոց Ուսումնական Ծրագիրի Ակնարկ
Առաջին Եռամսեակ (32 պահ)
- Հաւատքի Հիմեր - Ա1 (6) - Պէյլես Գոնլի (Պատուելի / Քաթընուուտ Քրիստոնէական կեդրոն)
- Գերբնական Կեանք - Ա2 (10) - Տոքթ. Ա.Լ. Կիլ (Կիլ Ծառայութիւններ)
- Նոր Կտակարանի Ուսումնասիրութիւն - Ա3 (10) - Տոքթ. Ճոն Ամսթուց (Ֆորսքուէր Միջազգային
Առաքելութիւն)
- Փառաբանութիւն եւ Պաշտամունք - Ա4 (5) - Տոքթ. ԼաՄար Պոշմէն (Միջազգային Պաշտամունքի
Վարժարան)
- Աստուծոյ Վախը - Ա5 (1) - Ճոն Պիվիր (Պատգամաբեր Միջազգային)
Երկրորդ Եռամսեակ (32 պահ)
- Աղօթքի Զօրութիւնը - Բ1(5) - Տոքթ. Տիք Իսթմըն (Ամէն Տուն Քրիստոսի համար)
- Ծառայութիւններու Առաքելութիւն - Բ2 (5) - Պատուելի Պատի Պէլ ( Ծառայութիւններու Միջազգային
Առաքելութիւն)
- Հին Կտակարանի Ուսումնասիրութիւն - Բ3 (10) - Պատուելի ՔրիսթոֆըրԿորնոլտ-Սմիթ (Ուսուցիչ
/ Այ.Սի.Այ. Համալսարան)
- Աւետարանին Էութիւնը - Բ4 (5) - Տոքթ. Թերի Լօ (Համաշխարհային Գութ)
- Յիսուս՝ Մեզ Բուժողը Այսօր - Բ5 (5) - Պէյլես Գոնլի (Պատուելի / Քաթընուուտ Քրիստոնէական
կեդրոն)
- Ապրիլ Հաւատքով - Բ6 (2) - Պիլ Ուինսթըն (Պատուելի / Կենդանի Խօսք Քրիստոնէական Կեդրոն)
Երրորդ Եռամսեակ (33 պահ)
- Ծանօթացում – Զօրաշարժ՝ Բազմանալու Համար - Գ1(1) - Պտ. Պերին Կիլֆիլըն (Բարի Հովիւ
Միջազգային Առաքելութիւն)
- Եկեղեցիի մէջ Հիմնուած Մարզում - Գ2 (3) - Տոքթ. Սթան Տիքովըն (Տեսիլք Միջազգային Համալսարան)
- Բջիջ Խումբեր - Գ3 (5) - Պտ. Լերի Սթոքսթիլ (Բեթանիա Համաշխարհային Աղօթքի Կեդրոն)
- Զօրութեան Աւետարանչութիւն - Գ4 (5) - Տոքթ. Ռայնհարտ Պոնքի (Քրիստոս բոլոր Ազգերուն
համար)
- Ղեկավարին Պարկեշտութիւնը - Գ5 (2) - Տոքթ. Ճեք Հէյֆորտ (Պատուելի / Եկեղեցի Ճանապարհին
վրայ)
- Ղեկավարութեան Տեսիլք - Գ6 (5) - Տոքթ. Տէյվիտ Շիպլի (Համաշխարհային Յառաջդիմութիւն)
- Եկեղեցի Հիմնել - Գ7 (5) - Տոքթ. Ճիմ Ֆինի (Մետֆորտի Քրիստոնէական Կեդրոն)
- Հոգիով Առաջնորդուիլ - Գ8 (5) - Պէյլես Քոնլի (Պատուելի / Քաթընուուտ Քրիստոնէական
Կեդրոն)
- Խոստում Յարգողներ - Գ9 (1) - Տոքթ. Էտ Քոլ (Քրիստոնեայ Տղամարդոց Ցանց)
Չորրորդ Եռամսեակ (32 պահ)
- Անապատի Մտածելակերպ - Դ1 (7) - Տոքթ. Ճոյս Մէյըր (Ճոյս Մէյըր Առաքելութիւն)
- Ղեկավարներ Զարգացնել - Դ2 (5) - Պրայըն Հուսթըն (Պատուելի / Հիլսոնկ Եկեղեցի, Աւստրալիա)
- Բջիջ Խումբի Ղեկավարներ - Դ3 (1) - Պիլ Հորնսպի (Պատուելի / Բեթանիա Համաշխարհային
Աղօթքի Կեդրոն)
- Հաշտութիւն - Դ4 (4) - Տոքթ. Ա.Ռ. Պէրնար (Պատուելի / Քրիստոնէական Կեանքի Կեդրոն,
Նիւ Եորք)
- Անձնական Աւետարանչութիւն - Դ5(5) - Ռէյ Քոմֆորդ (Աւետարանիչ / Կենդանի Ջուրեր Հրատարակութիւններ)
- Հոգեւոր Պատերազմ - Դ6 (5) - Տին Շէրմէն (Առաքելութիւն մը Ունեցող Պատանիներ)
- Իշխանութիւն եւ Ներում - Դ8 (2) - Ճոն Պիվիր (Պատգամաբեր Միջազգային)
- Հոգեւոր Ճեղքում - Դ9 (3) - Տոքթ. Մարիլին Հիքի (Մարիլին Հիքի Առաքելութիւն)
Հինգերորդ Եռամսեակ (32 պահ)
- Քրիստոսի Կապակցութիւնը - Ե1 (7) - Տոքթ. Թ. Լ. Օսպորն (Օսպորն Միջազգային Առաքելութիւն)
- Ապրիլ՝ Տալու Համար - Ե2 (5) - Ուէյն Մէյըրզ (Մեծ Յանձնարարութիւն Աւետարանչական Ընկերութիւն)
- Աստուածաշնչական Երիցութիւն - Ե5 (5) - Տիք Պէնճամին (Առաքեալ / Ապպոթ Լուբ Համայնքապատկան
Եկեղեցի)
- Հասնիլ Նոր Սերունդին - Ե7 (7) - Ուիլի Ճորճ (Պատուելի / Յառաջդիմող Եկեղեցի)
- Կառավարել Վաղուան Կեանքը - Ե8 (4) - Ճիմ Ուայտմէն (Մանուկներու Հովիւ / Յառաջդիմող
Եկեղեցի)
- Ծառայել Պատանիներուն - Ե9 (4) - Պլէն Պարթել (Պատանիներու Հովիւ / Յառաջդիմող Եկեղեցի)
Արձանագրութեան եւ յաւելեալ տեղեկութիւններու համար, հաճեցէք կապուիլ հետեւեալ հասցէին.
Կեանքի Աղբիւր Եկեղեցի եւ Առաքելութիւն
Էլիզէ Շէնք, Սէսինի Հրապարակ, Աշրաֆիյէ, Պէյրութ – Լիբանան
Հեռաձայն՝ +961 1 210 410
Փոստարկղ՝ 16-6071
Ե-նամակ՝
isom@solchurch.com